Լրահոս

16.09.2009 17:28


«Արժանապատիվ ապագա» կուսակցությունը մասնակցելու է հայ–թուրքական հարաբերությունների ներկա փուլին վերաբերող քննարկմանը

-Ստացել ենք նախագահի հրավերը և ամսի 17-ին՝ ժամը 11-ին, անպայման մասնակցելու ենք քննարկմանը։ Մասնակցելու է  նաև կուսակցության նախագահ Արմեն Դարբինյանը,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ նախագահի հրավիրած քննարկման մասին՝ ասել է «Արժանապատիվ ապագա» կուսակցության ներկայացուցիչը։

Այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ, նա չցանկացավ պատասխանել։

-Չեմ կարող ասել. դա երկար պատմություն է։ Մենք այնտեղ մեր դիրքորոշումը կհայտնենք,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը