Լրահոս

16.09.2009 16:55


Ստեփան Գրիգորյանը խորհուրդ է տալիս չվախենալ

Ստեփան Գրիգորյանը խորհուրդ է տալիս չվախենալ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «7օր»-ին ասել է, թե իրականում վտանգ կա, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը կարող է փոխկապակցվել և բացասաբար անդրադառնալ Արցախի հիմնահարցի կարգավորման վրա.

-Կասկած չունեմ, որ թուրքերը, այնուամենայնիվ, կփորձեն ակտիվացնել Ղարաբաղի խնդիրը։ Պարզ է՝ եթե այդ ճնշումը մեր վրա լինի, մենք պետք է դադարեցնենք հայ-թուրքական մերձեցման գործընթացը։

Քաղաքագետը խորհուրդ է տալիս չվախենալ և հասկանալ, որ նման վտանգի դեպքում Հայաստանն ամեն րոպե կարող է կասեցնել Թուրքիայի հետ սկսած բանակցությունները։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը