Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ վերբերյալ օրենքի նախագիծը
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի խորհրդարանի վերին պալատն այսօրվա նիստում հավանություն է տվել «ԵՏՄ պայմանագրի վավերացման մասին» օրենքի նախագծին։ Այդպիսով փաստաթուղթն ընդունված է համարվում ամբողջապես և կներկայացվի երկրի ղեկավարին՝ ստորագրելու համար։ Հիշեցնենք՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ԵՏՄ ստեղծման վերբերյալ պայմանավորվածություն էին ձեռք բերել այս տարվա մայիսի 29-ին Աստանայում։ ԵՏՄ-ն հանդիսանում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի միջազգային կազմակերպություն։ ԵՏՄ պայմանագրի շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ. տնտեսության տարբեր բնագավառներում միասնական, համակարգված և համաձայնեցված քաղաքականության անցկացում։
Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ վերբերյալ օրենքի նախագիծը
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի խորհրդարանի վերին պալատն այսօրվա նիստում հավանություն է տվել «ԵՏՄ պայմանագրի վավերացման մասին» օրենքի նախագծին։ Այդպիսով փաստաթուղթն ընդունված է համարվում ամբողջապես և կներկայացվի երկրի ղեկավարին՝ ստորագրելու համար։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ԵՏՄ ստեղծման վերբերյալ պայմանավորվածություն էին ձեռք բերել այս տարվա մայիսի 29-ին Աստանայում։ ԵՏՄ-ն հանդիսանում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի միջազգային կազմակերպություն։
ԵՏՄ պայմանագրի շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ. տնտեսության տարբեր բնագավառներում միասնական, համակարգված և համաձայնեցված քաղաքականության անցկացում։