Լրահոս

16.09.2009 16:05


Կոմանդոս. «Յուրաքանչյուր փաստաթղթի ստորագրում վաղաժամ կլինի, և պետք է խուսափել դրանից»

Կոմանդոս. «Յուրաքանչյուր փաստաթղթի ստորագրում վաղաժամ կլինի, և պետք է խուսափել դրանից»

-Թուրքիայի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրումն անհրաժեշտ է, բայց ոչ այս փուլում։ Մենք չենք կարող հասկանալ, թե ինչ ենք ստորագրում,- «Ազդակ» ակումբում ասել է արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։

Նա նշել է, որ թեև ողջունում է հայ-թուրքական բանակցային գործընթացը, սակայն Թուրքիայի հետ խաղաղ համաձայնագրի կամ յուրաքանչյուր փաստաթղթի ստորագրումից պետք է խուսափել։

Ա. Տեր-Թադևոսյանը կասկածում է, որ սակավ փորձառություն ունեցող ՀՀ ղեկավարությունը կարող է հեշտությամբ ընկնել դիվանագիտության ոլորտում մեծ փորձառություն ունեցող Թուրքիայի թակարդը։ Իսկ թակարդներից մեկն էլ Ա. Տեր-Թադևոսյանը համարում է այն, որ թեև Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններում Ղարաբաղի մասին հիշատակում չկա, բայց ենթատեքստում շատ բայցեր կան, և ընդհանրապես, Թուրքիան և Ադրբեջանը նույն թիմի անդամ են և չեն կարող չգործել միասնական։

 7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը