Արմեն Ավետիսյան. «Մեր իշխանություններն առավելապես հակված են հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուն»
«Հայ արիական միաբանություն» կուսակցության նախագահ ԱրմենԱվետիսյանը ստացել է նախագահի հրավերը՝ մասնակցելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլի հետ կապված քննարկմանը, բայց կմասնակցի, թե ոչ, դեռ պարզ չէ։
-Այս պահին և՛ «Հայ արիական միաբանության» գերագույն խորհուրդը, և՛ «Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը» քննարկում են իմ մասնակցության նպատակահարմարության հարցը։ Եթե հանկարծ չգնամ էլ, դա իմ առողջական խնդիրների հետ կապված չի լինի. դա քաղաքական որոշում կլինի, քանի որ մենք ակնհայտորեն նկատում ենք, որ մեր իշխանություններն առավելապես հակված են հայ-թուրքական կոչված հարաբերությունների հետ կապված արձանագրությունները ստորագրելուն,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Արմեն Ավետիսյանը։
Նրա խոսքերով՝ մասնակցելու և ելույթ ունենալու դեպքում ինքն իրենց տարածած հաղորդագրության կտրուկ ոճով է արտահայտվելու։
-Հայ-թուրքական հարաբերություններ չեն ստեղծվում. ստեղծվում են Հայաստանի հանրապետություն-Թուրքիայի հանրապետություն հարաբերություններ։ Փաստաթուղթը վտանգներ է պարունակում, և այն հայ-թուրքական կոչել չի կարելի, որովհետև հայության մեծ մասը Հայաստանում չի և հետապնդում է Հայ դատի խնդիրները։ Չի կարելի ՀՀ մակարդակով արգելքներ դնել հայության համապարփակ շահերի վրա,-ասել նա։
Արմեն Ավետիսյան. «Մեր իշխանություններն առավելապես հակված են հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուն»
«Հայ արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը ստացել է նախագահի հրավերը՝ մասնակցելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլի հետ կապված քննարկմանը, բայց կմասնակցի, թե ոչ, դեռ պարզ չէ։

7or.am