Թուրքիայի սադրիչ գործողությունները ստիպել են Կիպրոսին՝ դիմելու ՄԱԿ–ին
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դիմել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ խնդրելով միջամտել Արևելյան Միջերկրածովում տիրող իրավիճակին և փորձել համոզել Թուրքիային՝ զերծ մնալու հանրապետության ինքնիշխան իրավունքների խախտումից։ Այս մասին հաղորդել է կիպրոսյան տեղեկատվական գործակալությունը։
Անաստասիադիսը նամակ է ուղղել համաշխարհային կազմակերպությանը, որտեղ զգուշացրել է, որ Անկարայի սադրիչ գործողությունները «կարող են ծանր հարված հասցնել կիպրոսյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացին»՝ ուղղված երկրի միավորմանը դաշնության շրջանակներում։ Կիպրոսի ղեկավարը տեղեկացրել է Պան Գի Մունին թուրք–կիպրոսցիների առաջնորդ Դերվիշ Էրողլուի հետ հոկտեմբերի 9-10–ը բանակցելու համար նշակված հանդիպման ստիպողական չեղարկման մասին։
Թուրքիայի սադրիչ գործողությունները ստիպել են Կիպրոսին՝ դիմելու ՄԱԿ–ին
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դիմել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ խնդրելով միջամտել Արևելյան Միջերկրածովում տիրող իրավիճակին և փորձել համոզել Թուրքիային՝ զերծ մնալու հանրապետության ինքնիշխան իրավունքների խախտումից։ Այս մասին հաղորդել է կիպրոսյան տեղեկատվական գործակալությունը։
Անաստասիադիսը նամակ է ուղղել համաշխարհային կազմակերպությանը, որտեղ զգուշացրել է, որ Անկարայի սադրիչ գործողությունները «կարող են ծանր հարված հասցնել կիպրոսյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացին»՝ ուղղված երկրի միավորմանը դաշնության շրջանակներում։
Կիպրոսի ղեկավարը տեղեկացրել է Պան Գի Մունին թուրք–կիպրոսցիների առաջնորդ Դերվիշ Էրողլուի հետ հոկտեմբերի 9-10–ը բանակցելու համար նշակված հանդիպման ստիպողական չեղարկման մասին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։