Լրահոս

16.09.2009 15:14


Ստեփան Գրիգորյան. «Սերժ Սարգսյանի քաղաքականությունն ավելի ճկուն է ու մոտ է Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքականությանը»

Ստեփան Գրիգորյան. «Սերժ Սարգսյանի քաղաքականությունն ավելի ճկուն է ու մոտ է Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքականությանը»

-Հայ-թուրքական հարաբերությունների մասով Սերժ Սարգսյանի քաղաքականությունն ավելի ճկուն է ու մոտ է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը,- «Հայացք» ակումբում ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ նշելով, որ թեև Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ասում, որ թուրքերի հետ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, բայց նրա վարած քաղաքականությունը հենց դա էր հուշում։

Ինչ վերաբերում է Արցախի հիմնահարցի կարգավորմանը, ապա, քաղաքագետի խոսքերով, նախագահի պաշտոնից Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո որակական փոփոխություն տեղի ունեցավ. եթե ՀՀ առաջին նախագահն ասում էր, որ Ղարաբաղը բանակցային կողմ է և պետք է ինքնորոշվի, ապա ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին Արցախը դուրս մղվեց բանակցություններից, իսկ արցախյան խնդիրը մեխանիկորեն տարածքային վեճ դարձավ.

-Հիմա գործող նախագահը սկսում է դանդաղ, բայց հեռանալ այդ սխալ քաղաքականութունից։ Այսօրվա նոր իրավիճակում Սերժ Սարգսյանը վերադառնում է այդ տիպի քաղաքականությանը, երբ Ղարաբաղը դիտվում է որպես ինքնորոշվող միավոր,- նշել է Ս. Գրիգորյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը