Ճգնաժամը չի ազդել «Հայաստան» համահայկական հիմնադրամի վրա
Սեպտեմբերի 16-ին «Ուրբաթ» ակումբում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը։
Այս պահին հիմնադրամի կողմից Լեռնային Ղարաբաղի Վաղուհաս և Գիշի գյուղերում նոր դպրոցներ են կառուցվում։ Սպիտակաշեն գյուղում նոր դպրոցի կառուցումը կավարտվի մեկ ամսից։ Սկսվում են Տող գյուղի դպրոցի 2-րդ փուլի շինարարական աշխատանքները։ Շինարարության մեջ է նաև Ստեփանակերտի թիվ 11 դպրոցը։ Նորոգվում ԼՂՀ պետական համալսարանի տանիքը։
Իրականացվում են մի շարք ծրագրեր ջրային ոլորտում, մասնավորապես՝ Մարտունիում։ Առաջնային հարց է Շուշի քաղաքի ջրամատակարարման խնդիրը։
Հայաստանում շարունակվում են աշխատանքները Լոռիի և Տավուշի մարզերում։ Տավուշում 2 շաբաթ առաջ տեղի է ունեցել Աշտարակի դպրոցի բացումը։ Իրականացվում է նաև խմելու ջրի ծրագիրը, ինչպես նաև ոռոգման ցանցի ծրագիրն Աշտարակ, Դիտավան և Ակնաղբյուր գյուղերի համար։ Ակնաղբյուր գյուղում կառուցվելու է գյուղապետարան։ Տավուշի մարզում իրականացվում է նաև Նոյեմբերյանի հիվանդանոցի ամբողջական վերանորոգման ծրագիրը։ Սկսվելու է Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի վերանորոգման 2-րդ փուլը։ Շարունակվելու է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վերանորոգումը։ Ամենակարևոր ծրագրերից է Գորիսում կառուցվող նոր սրտաբանական հիվանդանոցի կառուցումը։
Արա Վարդանյանը նշել է, որ այս տարի հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը որոշել է ծրագրեր իրագործել ԼՂՀ Ասկերանի շրջանում։
-Աշխարհում տնտեսական ճգնաժամ է, սակայն, ի ուրախություն մեզ, տարվա ընթացքում նոր սկսված ծրագրերի քանակում որևէ նվազում չենք նկատում։ Համոզված եմ, որ կկարողանանք գերազանցել անցած տարվա արդյունքները,-ասել է Արա Վարդանյանը։
Հայաստանում այս տարի լինելու են նաև դրամահավաքի նոր ձևեր։ Քննարկվում է նաև Ռուսաստանում ճաշկերույթի կազմակերպման հավանականությունը։

7or.am