Լրահոս

16.09.2009 14:15


Ո՞ւմ էր ձեռնտու «Ժառանգության» պառակտումը

Ո՞ւմ էր ձեռնտու «Ժառանգության» պառակտումը

-Ճիշտն ասեմ՝ այո՛, ինձ համար անակնկալ էր. ես իմ հեռացման մասին իմացել եմ ԶԼՄ-ներից,-«Փաստարկ» ակումբում խոսելով «Ժառանգություն»-ից իր հեռացման մասին՝ ասել է ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը։

Իսկ թե ինչ է լինելու այս ամենի վերջը, պատգամավորը նշել է, որ  «պետք չէ Աստծուց առաջ ընկնել. ի՞նչ իմանաս՝ ինչպե՞ս ամեն ինչ կավարտվի»։

Նոր կուսակցություն ձևավորելու մասին Վարդան Խաչատրյանը չի մտածել, բայց կիսել է իր գործընկեր Արթուր Սարդարյանի այն կարծիքը, որ հնարավոր է՝ նոր կուսակցություն ձևավորվի։

-Ես, ամեն դեպքում, չեմ կարող պնդել, թե ինչ կլինի. կապրենք, կտեսնենք։ Ավելի հավանական եմ համարում, որ կլինի,-հավելել է նա։

Իսկ թե ո՞ւմ էր ձեռնտու «Ժառանգության» պառակտումը, Վարդան Խաչատրյանը պատասխանել է, որ մեղավորն իրենք էին։

-Իմ խորին համոզմամբ՝  դրանք անհեռատես քայլեր էին, որոնց արդյունքում առավել ազնիվ կուսակցության համարում ունեցող քաղաքական կուսակցությունն  անկում ապրեց իր մակարդակից, ինչը խիստ անթույլատրելի էր,-նշել է նա։

Իսկ այն տեսակետները, թե մի կողմից ՀԱԿ-ի, մյուս կողմից՝ իշխանությունների ճնշմամբ է տեղի ունեցել այս ամենը, Վարդան Խաչատրյանն այսպես մեկնաբանեց. «Ճնշումները եղել են,  և այստեղ հիմա լուրջ էլ չի լինի, որ ասենք՝ այդ ճնշումները չեն եղել, քանի որ դրանք եղել են, բայց ասել, որ դրանք ռադիկալ ազդեցություն են թողել «Ժառանգության» վրա, ո՛չ, չեմ կարծում։ Միգուցե դրանք ներքին և արտաքին խնդիրների համադրության արդյո՞ւնք էին. դա կերևա որոշ ժամանակ անց՝ հետագա քայլերից»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը