Աշխարհ

07.10.2014 13:06


Անկարան Սիրիայում գործողություն կսկսի, եթե երաշխավորվի Ասադի դեմ պայքարի շարունակականությունը

Անկարան Սիրիայում գործողություն կսկսի, եթե երաշխավորվի Ասադի դեմ պայքարի շարունակականությունը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է պայմանները, որոնց դեպքում Անկարան կարող է Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնել «Իսլամական պետության» դեմ։ «CNN»–ին տված հարցազրույցում նա ասել է, որ դա հնարավոր կլինի ԱՄՆ–ի՝ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարում երաշխիքներ տալու դեպքում։

«Մենք չենք ցանկանում, որ ԻՊ–ից հետո տարածաշրջանում առաջանան այլ ահաբեկչական խմբավորումներ։ Սակայն եթե Ասադը շարունակի իր քաղաքականությունը, ապա ԻՊ–ի գնալուց հետո կարող են գալ այլ արմատական խմբավորումներ, – հայտարարել է Դավութօղլուն։ – Թուրքիան կարող է ցամաքային զորքեր ուղղել Սիրիա այն դեպքում, եթե ԱՄՆ ռազմավարությունը պարունակում է Ասադին հետապնդելու ծրագրեր»։

Նա ընդգծել է նաև, որ Թուրքիան «անհրաժեշտության դեպքում կընդունի բոլոր անհրաժեշտ միջոցները ազգային անվտանգությունը պաշտպանելու համար»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը