Հարցազրույց

07.10.2014 11:35


Երվանդ Բոզոյան. «Վերարտադրության թույլ չտալը և իշխանափոխությունը քույր և եղբայր հասկացություններ են»

Երվանդ Բոզոյան. «Վերարտադրության թույլ չտալը և իշխանափոխությունը քույր և եղբայր հասկացություններ են»

NewsBook-ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

-«Եռյակի» անցկացրած մարզային հանրահավաքներից երևում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հռետորաբանությունը կարծրացել է և ավելի արմատական դարձել: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված:

-Գիտեք, քաղաքականությունը դինամիկ պրոցես է, և որպես այդպիսին՝ չի «նստում տեղը»: Քաղաքականությունը երբ ակտիվացնում է հասարակությանը, ակտիվ հասարակությունը ձևավորում է նոր պատվեր քաղաքական գործիչների համար: Այս իմաստով, ըստ էության, այդ տրամադրությունների փոփոխությունը, որոնք առկա են մարզային հանրահավաքների ժամանակ, հասկանալի է: Իհարկե, այս պահի դրությամբ՝ ԲՀԿ-ի օրակարգում կա Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրումը թույլ չտալը, ոչ թե այս պահին միանգամից իշխանափոխություն: Սակայն ասեմ, որ վերարտադրության թույլ չտալը և իշխանափոխությունը քույր և եղբայր հասկացություններ են: Վերջիններիս տարանջատում է միայն ժամկետի խնդիրը: Ըստ էության, այդ երկու երևույթները շատ մոտ են իրար, և այստեղ ԲՀԿ-ի դիրքորոշումը պայմանավորված է իրականության հետ: Այսինքն, Հայաստանի պատմության մեջ շատ են եղել ուժեր, որոնք պահանջել են տվյալ պահին իշխանափոխություն, սակայն չի հաջողվել, և թուլացել գնացել են: ԲՀԿ-ն, հաշվի առնելով այս փորձը, չի ուզում շտապել: Այդ իմաստով ԲՀԿ-ի պահվածքն ավելի պահպանողական է, բայց, ըստ էության, ավելի ռեալիստական: Բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև եթե դրվում է ճիշտ ռեալիստական, բայց ավելի պահպանողական դիրքորոշում, և հասարակությունն ակտիվանում է, ապա հասարակության ակտիվացումը միշտ բերում է անսպասելի և անորոշության տարրի:

-Ի՞նչ առումով անորոշություն:

-Եթե հասարակության ակտիվացումը կբերի այնպիսի քաղաքական նոր իրավիճակի, որտեղ հնարավոր կլինի գնալ ավելի ռադիկալ քայլերի, ապա ես դա չեմ բացառում: Դա քաղաքականություն է, ինչպես, ասենք, Ուկրաինայի ընդդիմությունը 2013-ի դեկտեմբերին չէր պահանջում Յանուկովիչի հրաժարականը, այլ պահանջում էր, որ Յանուկովիչը փոխի իր քաղաքականությունը: Բայց ընդամենը մի քանի ամիս հետո Յանուկովիչի հրաժարականը պահանջվեց, և նա հեռացվեց իշխանությունից: Ուզում եմ ասել, որ քաղաքականությունը ստատիկ վիճակի մեջ գտնվող պրոցես չէ, այլ պրակտիկ պրոցես է, որտեղ այն կարող է փոխվել՝ կախված իշխանության պահվածքից: Օրինակ՝ եթե 2013 թվականին Յանուկովիչը գնար ճկուն քայլերի, կարծում եմ, որ իշխանափոխություն չէր լինի: Եթե կարծր դիրքորոշում լիներ, ապա, բնականաբար, իշխանափոխություն չէր լինի:

Հարցազրույցը` Քրիստինա Աղալարյանի

Մանրամասները՝ Newsbook.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը