Լրահոս

17.09.2009 09:08


Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ առաջին քաղաքական խորհրդակցությունները մեկնարկեցին

Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ առաջին քաղաքական խորհրդակցությունները մեկնարկեցին

Այսօր՝ ժամը 11.00-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է կուսակցությունների ղեկավարներին՝ քննարկելու հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները։ Նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը «7օր»-ին հայտնել էր, որ բոլոր կուսակցությունները, որոնց թիվն անցնում է յոթ տասնյակից, անխտիր հրավիրված են Սերժ Սարգսյանի հետ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլոր սեղանի քննարկմանը։ Նշենք, որ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում այս հանդիպումը առաջին քաղաքական խորհրդակցությունն է. Թուրքիայում արձանագրությունների շուրջ քննարկումների գործընթացը մեկնարկել էր մոտ 10 օր առաջ։

Այս խորագրի վերջին նյութերը