Լրահոս

16.09.2009 13:33


Վարդան Խաչատրյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել»

Վարդան Խաչատրյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել»

-Ես չէի ցանկանա Րաֆֆի Հովհաննիսյանի տեղը պատասխանել. ավելի ճիշտ է, եթե նա մեկնաբանի, թե ինչ է ցանկացել ասել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կուսակցությունից դուրս գալ–չգալու մասին՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Վարդան Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ ինքը նամակն ընթերցել է, բայց «չի  կարող պնդել, որ դա այս կամ այն տեսակետի  միանշանակ հիմքն է»։

-Ես խնդիր չեմ տեսնում քննադատելու կամ համաձայնվելու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների հետ։ Որպես լիդեր՝ դա սեփական պատասխանատվության տարր է,-գնահատելով Րաֆֆի Հովհաննիսյանի  պահվածքը՝ ասել է ԱԺ պատգամավորը։

Իսկ թե որտե՞ղ է հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Խաչատրյանը չգիտեր։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը