Լրահոս

16.09.2009 13:18


Մարտի 1–ի զեկույցի ոդիսականը

Այսօր Ազգային ժողովում 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովը պետք է ներկայացնի իր զեկույցը: Այն նախատեսված էր ներկայացնել մինչ առաջին ընդմիջումը, սակայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների պահանջով հետաձգվեց մինչև օրվա երկրորդ կես։ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները հայտարարեցին, թե զեկույցի ծավալուն լինելու պատճառով իրենք չեն հասցրել լիովին ծանոթանալ դրա բովանդակությանը: Նշենք, որ զեկույցը բաղկացած էր 150 էջից, իսկ այն պահին, երբ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը պատրաստվում էր այն ներկայացնել, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ հասցրել է ծանոթանալ  ընդամենը 29 էջին։

 7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը