ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:
Հանդիպման ընթացքում փոխնախարար Քոչարյանն ու դեսպան Կովալենկոն քննարկեցին հայ-ռուսական երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք նշվեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջեւ հաստատված փոխըմբռնումը, փոխվստահությունը և սերտ համագործակցությունը լավ հիմք են ստեղծում դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական համագործակցության առավել ամրապնդման համար:
Զրուցակիցները նաեւ մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ: