Հարցազրույց

04.10.2014 13:12


Սուրեն Խաչատրյանի վերանշանակման դեմ ստորագրահավաք է սկսվել

Սուրեն Խաչատրյանի վերանշանակման դեմ ստորագրահավաք է սկսվել

«Հետքի» զրուցակիցն է Կապանի «Կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը
-Սուրեն Խաչատրյանի վերանշանակման փաստի հետ, կարծես, սյունեցիները համակերպվել են: Այս ընթացքում որևէ ընդվզման կամ բողոքի ալիք չբարձրացավ: Սա իրականության ճի՞շտ ընկալումն է:
-Ասել, որ կրքերը մարել են, ճիշտ չէ: Մի շարք հասարակական գործիչներ, արվեստագետներ, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ նոր նախաձեռնությամբ են հանդես եկել` իրենց անհամաձայնությունըտ հայտնելով Սուրեն Խաչատրյանի` մարզպետի պաշտոնում վերանշանակվելու քայլին:
-Ի՞նչ նախաձեռնություններ են:
-Սոցիալական ցանցերում արդեն տարածվում է Սուրիկ Խաչատրյանի դեմ պետիցիան: Մոտ 500 հոգի արդեն մասնակցել է դրան:
-Ովքե՞ր են նախաձեռնողները:
-Դուք կարող եք ընթերցել պետիցիայի էջում, որտեղ մասնակցել են մի շարք հասարակական գործիչներ, իհարկե, կապանցիներից նույնպես մասնակցել են: Նախաձեռնությունը եղել է կապանցիների հետ համագործակցությամբ:
-Ինչքա՞ն ստորագրություն եք նախատեսում, ի՞նչ կշիռ պետք է ունենա այդ ստորագրահավաքը:
-Ստորագրահավաքը հասարակական հնչեղություն տալու մեկ տարբերակ է: Չեմ կարծում, որ իշխանությունները ևս մեկ անգամ կանդրադառնան դրան, քանի որ առհասարակ իշխանությունների համար սպասելի էր, որ բուռն քննադատություն է ուղղվելու դեպի իրենց, սակայն անտեսեցին դա, ինչը վկայում է այն մասին, որ իշխանություններն այլընտրանք չունեին Սյունիքի մարզպետի պաշտոնում իրենց թեկնածուին նշանակելու հարցում:
-Մտավախություն կա՞, որ տեղական իշխանությունների կողմից ճնշումներ կգործադրվեն ստորագրավահավաքի նախաձեռնող խմբի անդամների վրա:
-Նախաձեռնողները շատ են` մոտ 60-70 քաղաքացիներ են, և հնարավոր չէ ճնշում գործադրել այդքան մարդկանց վրա, բացի դրանից, նախաձեռնողները սկզբունքորեն իրենց դիրքորոշումն են հայտնել, և չեմ կարծում, որ կլինեն մարդիկ, ովքեր հետքայլ կկատարեն իրենց նախաձեռնությունից:
Մանրամասնները` hetq.am-ում

Այս խորագրի վերջին նյութերը