Լրահոս

16.09.2009 11:32


Թուրքիայի ընդդիմության առաջնորդը պահանջել է հայ-թուրքական արձանագրության մեջ ներառել Լեռնային Ղարաբաղի հարցը

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը պահանջել է հայ-թուրքական արձանագրության մեջ ներառել Լեռնային Ղարաբաղի հարցը

Հայ-թուրքականան արձանագրությունների շուրջ կուսակցությունների հետ տեղի ունեցած քաղաքական խորհրդակցություններից հետո, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն մտահոգություն է հայտնել, թե Հայաստանը սահմանի բացումից հետո էլ օրակարգում է պահելու ցեղասպանության ճանաչման հարցը։ «Չեմ կարծում, թե Երևանը սահմանի բացումից հետո էլ չի բարձացնի ցեղասպանության ճանաչման հարցը»,-ասել է Դավուդօղլուն։ «Արձանագրությունների շուրջ քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն 6 շաբաթվա ընթացքում, դրանից հետո երկու արձանագրությունները կստորագրվեն և կներկայացվեն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացմանը»,-ասել է նա։ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է երկրի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ։ Ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայկալը պահանջել է արձանագրության մեջ ներառել Լեռնային Ղարաբաղի հարցը, իսկ «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դավլեթ Բախչելին հրաժարվել է հանդիպել Դավուդօղլուի հետ։

Ըստ «Anadolu»-ի

Այս խորագրի վերջին նյութերը