Լրահոս

16.09.2009 11:15


Թբիլիսին և Բաքուն ամրապնդում են հարաբերությունները

Թբիլիսին և Բաքուն ամրապնդում են հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին։ Նույն օրը Վրաստանի արտգործնախարարին ընդունել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։  Հանդիպման ժամանակ նախարարները մտքեր են փոխանակել համագործակցության, ինչպես նաև՝ քաղաքական, էներգետիկ և հումանիտար կապերի, օրենսդրական հիմքերի մասին, որոնք կարգավորում են երկու երկրների համագործակցությունը։ Կողմերն  ընդգծել են, որ Հարավային Կովկասում գոյություն ունեցող հակամարտությունները պետք է կարգավորվեն ինքնորոշման, տարածքային ամբողջականության և միջազգային մակարդակով ճանաչված սահմանների անձեռնմխելիության հիմքի վրա։  Խոսվել է նաև տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու կարևորության մասին։ Նախարարներն ընդգծել են, որ գոյություն ունեցող գազատարները, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը, մեծ ներդրում ունեն երկու երկրների համագործակցության հարցում։

Ըստ «Trend»–ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը