Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Պարոնյան փողոցի թիվ 6 շենքին հարակից տարածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և կան տուժածներ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում' «Նիսսան 350» մակնիշի 88 ՕՍ 666 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ' Ֆիլիպ Չիտեչյան) վրաերթի է ենթարկել հինգ քաղաքացու:
Պարզվել է, որ պատահարի հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել 1980 թ. ծնված Լիաննա Ալեխանյանը, 1981 թ. ծնված Տաթևիկ Երեմյանը, 1983 թ. ծնված Աննա Խաչատրյանը, 1944 թ. ծնված Սառա Գալստյանը եւ 1983 թ. ծնված Աննա Ենոքյանը:
Տուժածները տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները վերջիններիս վիճակը բնութագվել են միջին ծանրության:
Հինգ տուժած վրաերթից