Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին
Ս.թ. սեպտեմբերի 13-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ընդունել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանին' հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:
Դեսպան Առաքելյանն Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադին է փոխանցել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ նշել, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքեր' երկկողմ հարաբերությունների զարգացմանն առավել նպաստելու եւ նախանշված երկկողմ ծրագրերն իրականացնելու ուղղությամբ:
Իրանի Նախագահը խնդրեց փոխանցել իր բարեմաղթանքները Հայաստանի Նախագահին' ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում եւ իրագործելու ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանն ու կայունությանը:
Գրիգոր Առաքելյանը հույս հայտնեց, որ Իրանի նոր կառավարության վերջնական ձեւավորումից հետո կշարունակվեն երկու երկրների պաշտոնատար անձանց փոխայցելությունները եւ նախանշված ծրագրերի իրականացման ընթացքը ' ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների հետագա զարգացման: