Լրահոս

15.09.2009 18:09


Բավրան Խոժոռնիի դիմա՞ց

Բավրան Խոժոռնիի դիմա՞ց

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ սեպտեմբերի 11-ին Երևանում կայացած Սահմանազատման հարցերով հայ-վրացական աշխատանքային հանձնաժողովի նիստում որոշվել է՝ հայկական կողմը Վրաստանին կարող է զիջել սահմանային Բավրա գյուղին հարող մոտ 1.5 հազ. քառ. կմ համայնքային հողերը, որոնք ներկայումս վերահսկում են վրացի սահմանապահները՝ դրանք համարելով վրացական, իսկ այս տարածքի դիմաց վրացական կողմը Հայաստանին է հանձնելու Մառնեուլիից ոչ հեռու գտնվող Խոժոռնի գյուղը, որը 1921թ. նոյեմբերին ստորագրված հայ-վրացական համաձայնագրով անցել էր Վրաստանին։

Մեկնաբանելով այս լուրը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը «7օր»-ին ասել է, որ ընդհանուր միջպետական սահմանը սահմանազատելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են.

-Մանրամասնությունների, նրբությունների մասին առայժմ տեղեկատվություն չեմ կարող հաղորդել,- նշել է Տ. Բալայանը՝ այդուհանդերձ հավելելով, որ հարցերի 70%-ը համաձայնեցված է.

-Հայկական և վրացական կողմից հանձնաժողովի համանախագահները, ինչպես նաև փորձագետները վերջին անգամ հանդիպել են սույն թվականի մայիսին։ Հայաստանի և Վրաստանի տարածքների սահմանազատման ուղղությամբ բավականին ինտենսիվ աշխատանքներ են տարվում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը