Լրահոս

15.09.2009 17:36


Այդին Միրզազադե .«Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի գաղտնի շփում չկա»

Ոչ մի գաղտնի բանակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չի անցկավում,-պարզաբանելով «Ռեգնումում» հրապարակված այն լուրը, թե Ղարաբաղի 5 շրջանների շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև գաղտնի բանակացություններ են գնում՝ ասել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն։

-Ինչ վերաբերում է այս լուրին և այն աղբյուրին, որը նման բան է ասել, դա կարող է իր սեփական եզրակացությունը լինել՝ հիմնված մամուլում հրապարակված լրատվության վրա։ Այսինքն, ԶԼՄ-ներում լուսաբանվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասին լուրերը,-ասել է Այդին Միրզազադեն։

-Բանակցային գործընթացը գնում է, և դեռ պայմանավորվածությունները նախնական են։ Եթե դրանք վերջում ամրապնդվեն, ապա, իհարկե, կլինեն նաև այլ պայմանավորվածություններ,-ասել է նա։

Ըստ «Day.az»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը