Լրահոս

30.09.2014 16:05


ՆԱՏՕ–ի ուժերն Աֆղանստանում կկազմեն 1200-1400 զինծառայող

ՆԱՏՕ–ի ուժերն Աֆղանստանում կկազմեն 1200-1400 զինծառայող

ՆԱՏՕ–ի ուժերի առավելագույն կազմն Աֆղանստանում ապագայում կսահմանափակվի 1,2-1,4 հազար զինծառայողով, որոնք կատարելու են խորհրդատուների ու կարգադրիչների գործառույթ։ Այս մասին հաղորդել է գերմանացի գեներալ Հանս Լոթար Դորմեզը հարցազրույցում՝ հրապարակված «Die Welt» թերթում։ Նրա խոսքերով՝ «զինվորների զգալի մեծամասնությունը կզբաղվի լոգիստիկայով, մասնավորապես, բժշկական ապահովությամբ և սեփական մարդկանց անվտանգությամբ»։

Նախատեսված քանակակազմն ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին արդեն ամբողջապես տեղակայված կլինի երկրում։ Հանս Լոթար Դորմեզի տվյալներով՝ ՆԱՏՕ–ն ակնկալում է, որ այդ առաքելությանը կմասնակցի մոտ 800 գերմանացի զինծառայող։ Նրանցից 200–ը կտեղակայվի Քաբուլում, որտեղ կգործի նաև «Վճռական աջակցության» առաքելության գրասենյակը։

Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի մանդատը լրանում է այս տարեվերջին։ Ինչպես սպասվում է, այսօր աֆղանական կառավարությունն ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի հետ կստորագրի անվտանգության հարցերով պայմանագիր, որը ճանապարհ կբացի «Վճռական աջակցության» առաքելության համար։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը