Տիգրան Ուրիխանյան. «Բարձրացված ժողովրդական ալիքի ձայնն այլևս հնչելու է ամենուրեք»
Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ
–Արդեն մի քանի օր է՝ ոչիշխանական «եռյակը» հանրապետության մարզերում հանրահավաքներ է անցկացնում։ Ի՞նչ տպավորություններ ունեք դրանցից։
–Դուք տեսաք, որ փորձեցին անջատել ժողովրդի ձայնը, փորձեցին աղմուկով գերազանցել ժողովրդի ձայնը, ընթացքում փորձում են կանխարգելել ժողովրդի ձայնը։ Հիրավի, չի ստացվում և չի էլ ստացվելու, որովհետև բարձրացված ժողովրդական ալիքի ձայնն այլևս հնչում է, և հնչելու է ամենուրեք։
–Ի դեպ, բարձրախոսն անջատելու հետ կապված՝ Կապանի քաղաքապետը հայտարարեց, թե ֆիզիկայից տարրական գիտելիքներ ունեցող մարդը կհասկանար՝ եթե հոսանքն անջատած լինեին, աղմո՛ւկ էլ չէր լսվի։ Իրականում ի՞նչ է տեղի ունեցել։
–Որքանով ես հետո լսում էի կազմակերպիչների խոսակցությունը, ասում էին՝ ուժեղ լարում տվեցին, որ տեխնիկան խափանվի և անջատվի։ Ի դեպ, դրա արդյունքում պատճառվել է նաև նյութական վնաս. եթե չեմ սխալվում՝ թվով 6 բարձրախոսներից 2–ը միայն շարունակեցին աշխատել։ Չունեմ որևէ կասկած, որ միտումնավոր էին դա արել։
–Ժողովրդի տրամադրությունն ինչպիսի՞ն է՝ հիասթափություն, անտարբերություն կա՞, թե՞ միայն ոգեշնչված են և պատրաստ պայքարի։
–Ում վրա փորձում են ազդել՝ նրանք ընչազուրկ, աշխատանքով, փոքրիկ աշխատավարձով, իրենցից կախված մարդիկ են, երբեմն սոցիալական ամենացածր խավի ներկայացուցիչներն են, և նրանց վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելն առնվազն անբարոյականություն է։ Եվ եթե սկզբում նման մարդկանց մոտ, այո՛, կար մտավախություն և վախ, ապա աստիճանաբար, տեսնելով ուժգնացող ալիքը, այդ ամենը չեզոքանում է։
–Իսկ սովորական քաղաքացին հասկանո՞ւմ է, թե ինչ նպատակով է իշխանությունը նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները։ Գիտակցո՞ւմ են, որ դա իշխանության վերարտադրության համար է արվում։
–Հենց դրա համար էլ, որպես վարող, բոլոր հանրահավաքներում ես շատ շիտակ հարց եմ տալիս մարդկանց։ Ասում եմ՝ սիրելի՛ բարեկամներ, տեսե՛ք, իշխանությունը հավաքվում է իր յուրայինների միջավայրում, վարչական շենքերի փոքրիկ տարածքներում, և հետո մեզ հայտարարում է, թե ժողովուրդը պահանջում է սահմանադրական, իբր, բարեփոխումներ։ Իսկ մենք կազմակերպում ենք բաց, զանգվածային հանդիպումներ, որտեղ անգամներով գերազանցում է ներկաների թիվը՝ իրական, անկախ կարծիք հայտնող ժողովրդի ներկայացուցիչներ։ Ասում եմ՝ ուղղակի տեքստով հարց հնչեցնենք, ուղղակի պատասխան տանք՝ ովքե՞ր են «ճկռել» բանկային տոկոսների տակ, բացարձակ ամբողջությունը դրական է պատասխանում։ Ովքե՞ր ունեն աշխատանք, բացարձակ ամբողջությունը բացասական է պատասխանում։ Ովքե՞ր ունեն բարեկամներ դրսում, որոնք մեկ–երկու կոպեկ պետք է ուղարկեն այստեղ, որ իրենց բարեկամները գոնե գոյություն պահպանեն։ Էլի դրական են պատասխանում։ Եվ դրանից հետո հարցնում եմ՝ ովքե՞ր են կողմ, որպեսզի այսօրվա գործող սահմանադրական դրույթները խախտող իշխանությունն իրականացնի իր իսկ կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխություններ՝ հետին պլան թողնելով ձեր այս խնդիրները։ Պատասխանն ակնհայտ է, և կարծում եմ՝ լսելի բոլորի համար։
–Ոմանք նաև մտահոգվում են՝ հոկտեմբերի 10–ից հետո հետնահանջ լինելո՞ւ է։
–Հետնահանջ չի լինելու այն պահից, երբ ալիքը սկիզբ առավ։ Վաղուց արդեն հետնահանջի մասին խոսելն անիմաստ է, որովհետև մենք հասանք մի վերջնակետի, որից հետո նման կերպ ապրել շարունակելն այլևս անհնարին է, հետևաբար, մի ելակետի, որից հետո այլևս հետ դառնալ հնարավոր չի լինելու։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը