Ստեփան Սաֆարյան. «Այդ հանրաքվեն պետք է զուգակցված լինի նախագահի վստահության հանրաքվեով»
«Ժառանգություն» կուսակցությունն այսօր կդիմի ՀՀ կառավարությանը, որն, ըստ օրենքի, իրավունք ունի հանրաքվեի դնելու մի շարք կարևորագույն հարցեր։ Այս մասին լրագրողներին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ կարևորելով այն, որ հայ-թուրքական հարաբերությունների և երկու երկրների միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ողջ հայ հասարակության կարծիքը պետք է հաշվի առնված լինի՝ ամփոփված հանրաքվեի միջոցով.
-Այդ հանրաքվեն պետք է զուգակցված լինի նախագահի վստահության հանրաքվեով, և նաև մեր կողմից ընդունված որոշումները պետք է արտացոլված լինեն հայկական սփյուռքի դիրքորոշումներում։
Մինչ հանրաքվեն, սակայն, «Ժառանգությունը» պատրաստվում է ներկա և նախկին դիվանագետների, իրավաբանների և այլ մասնագետների մասնակցությամբ համաժողով հրավիրել՝ Հայաստանի և Թուրքիայի նախաստորագրած արձանագրությունների, դրանց վավերացման իրավական հիմքերը և այլ հարցեր ճշտելու նպատակով։

7or.am