Լրահոս

26.01.2011 15:40


Ռուբեն Հակոբյան. «...կարող են կրկնվել 1996թ. սեպտեմբերյան և 2008թ. մարտիմեկյան դեպքերը»

Ռուբեն Հակոբյան. «...կարող են կրկնվել 1996թ. սեպտեմբերյան և 2008թ. մարտիմեկյան դեպքերը»

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ ինչքան էլ Ընտրական օրենսգիրքը լինի կատարյալ, գլխավորը քաղաքական կամքն է, առաջին հերթին՝ իշխանությունների։

-Պետք է ասեմ, որ Գերագույն խորհրդի 1990թ. ընտրությունները մնացին անգերազանցելի՝ որպես ազատ, արդար, այն դեպքում, երբ այդ ընտրությունները կազմակերպվեցին Խորհրդային Միության օրենքների շրջանակներում։ Գործում էր 6-րդ կետը, կար կոմունիստական կուսակցության հեգեմոն դերը, բայց որովհետև կար հասարակական ակտիվություն, դա պարտադրվեց իշխանություններին, իշխանությունը գիտակցեց, որ այդ ակտիվությունը չի կարող հաշվի չառնել,-ՄԱԱ-ի և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետ համատեղ  ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ նկատել է Ռ. Հակոբյանը։

Նա նաև նշել է, որ եթե ներկայացված Ընտրական օրենսգրքով գնանք առաջիկա ընտրություններին, ապա աչքի առաջ պետք է ունենալ, որ կարող են կրկնվել 1996թ. սեպտեմբերյան և 2008թ. մարտիմեկյան դեպքերը։

-Պարարտ հող ենք ստեղծում։ Իսկապես, մեղք է այս ժողովուրդը, այս պետությունը,-ավելացրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը