Լրահոս

15.09.2009 16:30


ԵԽԽՎ–ն չի անդրադառնում ՀՀ–ի հարցին հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը չվնասելու համա՞ր

ԵԽԽՎ–ն չի անդրադառնում ՀՀ–ի հարցին հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը չվնասելու համա՞ր

-Եվրոպայի խորհուրդը միանշանակ քաղաքական որոշում ունի' այս պահին չանդրադառնալ որևիցե հարցի, որը վերաբերում է հայերին, հայերի իրավունքներին և ընդհանրապես ՀՀ-ին,- «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ ԵԽԽՎ-ի նման դիրքորոշումը կապելով Հայաստանի և Թուրքիայի նախաստորագրած արձանագրությունների վավերացման նախաշեմի հետ։ Զ. Փոստանջյանը ենթադրում է, որ որոշվել է բոլոր մակարդակներում «հանգիստ թողնել» հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստանի ներքին իրավիճակը՝ այդ արձանագրությունների ստորագրման համար հնարավորություն ստեղծելու նպատակով։

Զ. Փոստանջյանը կարծում է, որ պարտավորությունների կատարման վերաբերյալ Հայաստանի հարցը ԵԽԽՎ-ի լիագումար նիստի օրակարգ չի ներառվի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը