-100 մարդուց ոչ ավել պահանջը պահպանվելու է։ Այստեղ շատ կազմակերպված նստացույց է լինելու, որովհետև նպատակը հասարակական կարգը խանգարելը չէ, այլ մեր պահանջները բարձրաձայնելը։ Մենք որոշել ենք նաև քաղաքապետարանի որոշումը բողոքարկել դատարանում, քանի որ արգելքը տեղին չէ,- սեպտեմբերի 15-ին կազմակերպված նստացույցի ժամանակ ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նա նշել է, որ ակցիան շուրջօրյա է լինելու։ Կառավարության շենքի դիմաց նստացույց է լինելու, իսկ արտգործնախարարության շենքի դիմաց՝ հացադուլ։ 50 հոգի մասնակցելու է նստացույցին, 24 հոգի՝ հացադուլին, իսկ ակցիան շարունակվելու է մինչև այս 4 շաբաթների ավարտը։
Ա.Ռուստամյանի խոսքերով՝ ակցիային մասնակցելու են ՀՅԴ Գերագույն մարմինը, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը, ՀՅԴ Բյուրոյի անդամները։
-Առաջին հերթին՝ սա զգոնության կոչ է ժողովրդին, որ մեր ժողովուրդն անտարբերությամբ այս 6 շաբաթները չանցկացնի։ Մենք զուգահեռ իրականացնելու ենք նաև սրա դեմն առնելու այլ քայլեր։ Ազգային ժողովում լսումներ պետք է կազմակերպենք։ Ամենայն հավանականությամբ, այդ լսումները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին,- ասել է Արմեն Ռուստամյանը։
Զգոնության կոչ ժողովրդին

7or.am