Աշխարհ

30.09.2014 10:09


Պուտինն ու Ալիևը հանդիպել են

Պուտինն ու Ալիևը հանդիպել են

Աստրախանում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և ամփոփել Մերձկասպյան պետությունների ղեկավարների 4-րդ գագաթաժողովի արդյունքները:

«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները միշտ էլ զարգացել են բարեկամական և փոխվստահության համատեքստում։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր հարաբերությունները ևս այդ ուղղությամբ են զարգանում, ներառյալ՝ ամենազգայուն ոլորտները»,–ասել է Վ. Պուտինը։

Իլհամ Ալիևն էլ իր գոհունակությունն է հայտնել Պուտինին, որ իրենց միջև պահպանվում է մշտական երկխոսությունը։

«Մենք հանդիպել էինք նախորդ ամիս, և այսօր դա մեր հարաբերությունների մակարդակի ցուցիչն է։ Այդ ընթացքում նաև մեր երկրների պատվիրակությունների փոխադարձ այցեր են եղել»,–ընդգծել է Ալիևը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը