Մ. Մելքումյանն առաջարկել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը հրատապ դնել շրջանառության մեջ
Այսօրվա ՀՀ ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մտքերի փոխանակման ժամանակ նշել է, որ ԱԺ շենքի Դեմիրճյան մուտքի մոտ հավաքվել են հարյուրավոր առևտրի ոլորտի ներկայացուցիչներ (որոնք բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքից), և հավելել, որ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ստացված բողոքների հիման վրա՝ խմբակցությունը պատրաստվում է համապատասխան օրենքում փոփոխություններով ու լրացումներով փաթեթը հրատապ կարգով դնել շրջանառության մեջ։

7or.am