Լրահոս

26.01.2011 15:31


Գ. Բաղդասարյան. «Այսօր իսկը ժամանակն է, որպեսզի հայտնվեն նոր ուժեր»

Գ. Բաղդասարյան. «Այսօր իսկը ժամանակն է, որպեսզի հայտնվեն նոր ուժեր»

Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, փորձագետ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանն ասել է, որ թե՛ Հայաստանում, և թե՛ Ղարաբաղում իշխանությունների որակը չի համապատասխանում երկու հայկական պետությունների և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների որակին։ Այս անհավասարակշռությունը պետք է փոխվի։ Սակայն Հայաստանում և ԼՂՀ-ում իշխանությունը սովորաբար ձեռքից ձեռք է անցնում, մինչդեռ պետք է ոչ թե ձեռքից ձեռք, այլ գլխից գլուխ անցնի։

-Ի՞նչ նկատի ունեմ՝ գլխից գլուխ ասելով։ Այսօր իսկը ժամանակն է, որպեսզի հայտնվեն նոր գաղափարներ, նոր ուժեր։ Ամեն ժամանակ ծնում է իր հերոսներին, և ինձ թվում է՝ եկել է նոր գլուխների ժամանակը,-ասել է փորձագետը՝ հավելելով, որ այսօր մենք իրավունք չունենք նորից սխալվելու և թույլ տալու, որ իշխանությունը ձեռքից ձեռք անցնի։

Այս խորագրի վերջին նյութերը