Հարություն Առաքելյան. «Նախագահի հետ հանդիպման օրը մենք նոր բան չենք ասելու»
-Այո՛, մենք ստացել ենք նախագահի հրավերը և մասնակցելու ենք։ Ընդհանուր առմամբ, կարելի էր չմասնակցել, եթե խոսքը չվերաբերեր ազգային կարևորագույն հարցին, որովհետև եթե մակերեսորեն նայենք, ամեն ինչ արդեն կանխորոշված է. ժամկետներ են նշված, արձանագրություններ են նախաստորագրված, բայց մենք, ինչպես 6 տարի շարունակ ասել ենք, այդ օրը նույն կարծիքն ենք արտահայտելու. և՛ հայ-թուրքական, և՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների լուծումը Հաագայի միջազգային դատարանն է,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով ՀՀ նախագահի հետ սեպտեմբերի 17-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին նվիրված քննարկման մասին՝ ասել է «Հայաստանի ռամկավար ազատական» կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը։
Նրա խոսքերով՝ իրենք այդ օրը ոչ մի նոր բան չեն ասելու, այլ պահանջելու են, որ «եթե գործընթաց է սկսվել Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման կամ ինչ-ինչ հարցերով, դրան զուգահեռ հարկավոր է, որ հայկական կողմը Ցեղասպանության հետ կապված տարածքային վեճի հայտ ներկայացնի միջազգային դատարան»։

7or.am