Պենտագոնը մտադիր է ցամաքային ռազմական գործողություններ սկսել Սիրիայում և Իրաքում
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների նկատմամբ հաղթանակի համար միայն ավիահարվածները բավական չեն։ «Associated Press»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին։ Նա ընդգծել է, որ ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ցամաքային ռազմական գործողություն ձեռնարկել Իրաքում և Սիրիայում:
Գեներալը նաև հայտնել է, թե Սիրիայում ջիհադականների դեմ ռազմական գործողություններ կիրականացնի, այսպես կոչված, «չափավոր ընդդիմությունը»։