Լրահոս

15.09.2009 13:32


Սեպտեմբերի 1–10–ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 59 ճանապարհատրանսպորտային պատահար

-Այս տասնօրյակի ընթացքում, ի ուրախություն բոլորիս, դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ դասերի ժամին ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար չի գրանցվել,-ամփոփելով «Ուշադրությո՛ւն, երեխանե՛ր» ճանապարհատրանսպորտային միջոցառումների տասնօրյա ծրագրի արդյունքները՝ ասել է Ճանապարհապարեկային ծառայության պետ,  ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ այս տաս օրերի ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել են 5, վիրավորվել՝ 70 մարդ։

-Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ՝ պատահարների քանակը նվազել է 14-ով, զոհերի թիվը՝ 9-ով, վիրավորներինը՝ 19-ով։ Տասնօրյակից հետո էլ ոչ ճանապարհային ոստիկանության ուժերով ամբողջ տարվա ընթացքում հսկողություն է սահմանվելու դպրոցների մոտ և դպրոցամերձ փողոցների վրա,-ասել է Նորիկ Սարգսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը