Քիչ առաջ մեկնարկեց Չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանը։ Գրանցվել է 105 պատգամավոր։ Քննարկման են դրվել մի շարք օրենքներ և օրինագծեր։ Մասնավորապես, 73 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հարկային փաթեթը»։ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի կողմից արված բոլոր առաջարկներն ընդունվել են։ Ինչ վերաբերում է հարկային տեսչի հարցին, ապա, ըստ Ս. Կարայանի, վերջինիս հասու չեն լինելու ո՛չ արտադրական գաղտնիքները, ո՛չ էլ նա իրավունք է ունենալու մտնել արտադրամաս։ «Հարկային ներկայացուցիչը հսկելու է միայն արտադրամասից դուրս թողնված ապրանքի չափը»,-ասել է ֆինանսների փոխնախարարը։
«Հարկային փաթեթն» առաջին ընթերցմամբ ընդունվեց

«7 օր»