Լրահոս

15.09.2009 12:44


Տիգրան Բալայանը հերքում է

-Բազմիցս ասվել է, որ բանակցությունների այս փուլում քննարկվում է միայն կարգավիճակի հարցը,- «7օր»-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 15-ին «Ռեգնում» գործակալության տարածած տեղեկատվությունը։

Հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրին՝ գործակալությունը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչ պաշտոնապես սկսել են համաձայնեցնել ԼՂ-ի հարակից 5 շրջանների փոխանցման գործողությունները։

 «5 շրջանները ադրբեջանական իշխանությունների վերահսկողությանը հանձնելու բուն հարցը կասկածի տակ չի դրվում, իսկ տարաձայնության առարկան Ղարաբաղի հարակից մնացած երկու շրջանների՝ Լաչինի և Քելբաջարի հետագա ճակատագրի հարցն է»,- նշված էր տեղեկատվությունում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը