ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարները կհանդիպեն Մոսկվայում
Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության երրորդ նիստը, որին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ֆինանսների նախարար ՏիգրանԴավթյանը:
Սեպտեմբերի 15-ին կայանալիք նիստում մասնակիցները կքննարկեն ԱՊՀ երկրների կառավարությունների դիրքորոշումները միջազգային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Նիստի ընթացքում կհստակեցվի այն միասնական դիրքորոշումը, որով ԱՊՀ երկրները հանդես կգան սեպտեմբերի 24-25-ը ԱՄՆ Պիտսբուրգ քաղաքում կայանալիք «G-20»-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովում:
ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարները կհանդիպեն Մոսկվայում
Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության երրորդ նիստը, որին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Սեպտեմբերի 15-ին կայանալիք նիստում մասնակիցները կքննարկեն ԱՊՀ երկրների կառավարությունների դիրքորոշումները միջազգային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Նիստի ընթացքում կհստակեցվի այն միասնական դիրքորոշումը, որով ԱՊՀ երկրները հանդես կգան սեպտեմբերի 24-25-ը ԱՄՆ Պիտսբուրգ քաղաքում կայանալիք «G-20»-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովում:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին