Մեկնարկում է ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի 64–րդ նստաշրջանը
Սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում իր աշխատանքներն է սկսում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանը։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ասամբլեայի նախագահը լիբիացի դիվանագետ Ալի Աբդել Սալյամ Թրիքին է։
Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել ահաբեկչության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության, տնտեսական և այլ հարցեր։
ՄԱԿ-ի կանոնների համաձայն, գլխավոր ասամբլեայի յուրաքանչյուր նստաշրջանը տևում է մեկ տարի։