Լրահոս

26.01.2011 15:22


Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ բանակի խնդիրները կարգավորելու համար

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ բանակի խնդիրները կարգավորելու համար

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, արցախյան պատերազմի մասնակից, մարտական խաչի շքանշանակիր Վարդան Դևրիկյանը,  պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ հայկական բանակում առկա խնդիրները կարգավորելու համար, ասել է, թե անհրաժեշտ է հետևողական լինել, և  այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն իրենց դրական կերպարով օրինակ ծառայելու, պետք է այցելեն զորամասեր ու զինվորների հետ աշխատանք տանեն։

Իսկ վերլուծաբան Անուշ Սեդրակյանն էլ նույն հարցի վերաբերյալ հետևյալ կարծիքն է հայտնել.

-Երբ որ զինվորը մտավ բանակ, ու սկսվեցին որևէ ընտրություններ, և երբ որ զինվորը կընտրի նրան, ում որ ուզում է, այն ժամանակ մեր բանակում ամեն ինչ լավ կլինի։

-Դե, դա աբսուրդ է,-հակադարձել է  Վարդան Դևրիկյանը ։

-Ինչո՞ւ։ Աբսո՞ւրդ է, որ զինվորը պետք է քվեարկի նրա օգտին, ում ուզում է,-պատասխանել է Անուշ Սեդրակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը