Լրահոս

14.09.2009 15:58


Մովսես Շահվերդյան. «Հայ հասարակությունն այս պահին պատրաստ չէր այդ ծավալով փաստաթղթեր ստորագրելուն»

Մովսես Շահվերդյան. «Հայ հասարակությունն այս պահին պատրաստ չէր այդ ծավալով փաստաթղթեր ստորագրելուն»

-Ինքս մասնագիտությամբ պատմաբան լինելով՝ մանրամասնորեն ուսումնասիրել եմ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված այդ արձանագրությունները,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը։  ՀԱՍԿ ղեկավարն ասել է, թե իր կարծիքով մենք բավականին լուրջ իրավիճակում ենք հայտնվել։

-Այդ թեմայով մենք պատրաստվում ենք հայտարարություն անել և մեր մտահոգությունները հայտնել։

Մովսես Շահվերդյանը նաև ասել է, թե «հայ հասարակությունն այս պահին պատրաստ չէր այդ ծավալով փաստաթղթեր ստորագրելուն»։

-Բավականին լուրջ, բարդ փաստաթուղթ է և իր մեջ վտանգներ է պարունակում,-ասել է Մ. Շահվերդյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը