Լրահոս

14.09.2009 15:33


Վահան Հովհաննիսյան. «Ե՛վ իշխանությանը, և՛ ՀԱԿ–ին հավասարաչափ ձեռնտու է, որ «Ժառանգությունը» կոտրվի»

Վահան Հովհաննիսյան. «Ե՛վ իշխանությանը, և՛ ՀԱԿ–ին հավասարաչափ ձեռնտու է, որ «Ժառանգությունը» կոտրվի»

-Այն փաստաթուղթը, որը մեզ դեմ են տվել, հակասության մեջ է անվտանգության հայեցակարգի հետ։ Այստեղ ԱԳՆ-ն թույլ է տվել ստրատեգիական սխալ, որը կարող է ուղղել միայն նախագահը, բայց նա դա կանի միայն ու միայն հասարակության ճնշման տակ, այլապես կարծում եմ՝ նրան արդեն նետել են ծուղակը,- ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Վ. Հովհաննիսյանի կարծիքով ամեն ինչ արվում է, որ նախագահի վրա գործադրվող ճնշումը թուլանա, և «այն ուժերը, որոնք իրականում կարող են գործադրել այդ ճնշումը, քայքայվեն, թուլանան և վարկաբեկվեն»։

-Ահա թե ինչ տեղի ունեցավ «Ժառանգության» հետ։ Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, «Ժառանգությունը» հաջողությամբ դուրս կգա ստեղծված իրավիճակից։ Տեղի է ունեցել այն, որ մի կողմից անընդհատ ճնշում կար ՀԱԿ-ի կողմից, մյուս կողմից՝ անընդհատ ճնշում իշխանության կողմից։ Երկուսին էլ հավասարաչափ ձեռնտու է, որ «Ժառանգությունը» կոտրվի։ Մեկը հարվածում է, մյուսը՝ չարախնդում։ Մեր պարագայում էլ նույնն է կատարվում, սակայն մենք մի քիչ ավելի երկար փորձ ունենք և ավելի պինդ ենք։ Առաջին դեպքը չի,- ասել է նա։ 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը