–Ձեր թվարկած կուսակցությունները հանրահավաքի նախաձեռնողներն են, բայց, բնականաբար, հանրահավաքն ինքնին նպատակ ունի մեկ վայրում հավաքել հանրության այն հատվածին, որը դժգոհ է այսօր երկրում տիրող իրավիճակից, իսկ դժգոհ են գրեթե բոլորն անխտի՛ր, նույնիսկ իշխանության շատ ներկայացուցիչներ, որովհետև եթե իրենք այսօր քիչ թե շատ լավ են ապրում, ապա նրանց ընկերներն ու բարեկամները, միևնույնն է, արտագաղթում են, միևնույնն է, երկրում կան կոռուպցիա, անարդարություն ու խիստ բևեռացված երկու խավ, իսկ միջինը չկա ու չկա: Այնպես որ, հանրահավաքը բոլորի համար է, չի հետապնդում զուտ կուսակցական շահեր, ինչի ապացույցն է նաև այն փաստը, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» տարբեր ժամանակներում եղել են մրցակիցներ, իսկ այսօր միավորվել են մեկ գաղափարի շուրջ ու պատրաստ են առաջնորդել հասարակությանը դեպի նոր, դրական ու տեսանելի փոփոխություններ:
–Այս հարցի պատասխանը թեպետ արդեն բազմիցս հնչել է տարբեր ամբիոններից ու անհատների կողմից, բայց հարկ եմ համարում ևս մեկ անգամ պնդել, որ սահմանադրական փոփոխություններն ունեն գլխավորապես մեկ նպատակ՝ վերարտադրվել ավելի հեշտ ճանապարհով, 2-ի փոխարեն անցկացնել ու կեղծել մեկ համապետական ընտրություն, կազմել մեծամասնություն, դարձյալ զբաղեցնել բոլոր բարձրագույն պաշտոնները, ընդ որում՝ այլևս առանց ներկայիս Սահմանադրությամբ ամրագրված ժամկետային արգելքների, իսկ սա նշանակում է ևս մի քանի տարի ապրել ներկայիս կամ գուցե ավելի վատ պայմաններում, ինչին ոչ հասարակությունը, ոչ էլ վերոնշյալ քաղաքական ուժերը պատրաստ չեն և թույլ չեն տա: Ի վերջո, Սահմանադրությունը մեղավոր չէ, որ նրանում գրված դրույթներն անտեսվում են իշխանության ներկայացուցիչների կողմից, ովքեր այսօր իրենց տնտեսական ու քաղաքական ձախողումները փորձում են բարդել Սահմանադրության անկատարությամբ, մինչդեռ թե՛ 1995թ. ընդունված Սահմանադրության և թե՛ 2005թ. բարեփոխված Սահմանադրության պայմաններում երկրում հնարավոր է եղել կայունություն ու աճ գրանցել:
–Այս հարցի պատասխանը ես, իհարկե, չունեմ, բայց, ինչպես ասում են, «երբեք մի ասա երբեք»: Ամեն ինչ կախված է հասարակության համախմբումից ու դրան հաջորդող՝ իշխանությունների գործողություններից: Կարծում եմ՝ իշխանություններն իրենք էլ են հասկանում և տեսնում, որ դանակը հասել է ոսկորին, բայց երկարատև պաշտոնավարումից, ատկատային մեխանզիմները կատարելագործելուց հետո, հավանաբար, կաբինետներից ու աթոռներից բաժանվելու որոշումը հեշտ չի տրվում: Նրանց նկատմամբ անվստահությունն արդեն այն մակարդակի է հասել, որ նույնիսկ որևէ դրական քայլի դեպքում ժողովուրդը հայտնի անկեդոտի նման սկսում է մտածել, թե որտեղ են իրենց «գցում»: Ես՝ որպես ՀՀ երիտասարդ քաղաքացի, ով հավատում է մեր պետության ապագային ու ոչ թե պատերի տակ կամ խոհանոցում դժգոհում է, այլ պատրաստ է մասնակիցը դառնալ սպասվելիք փոփոխություններին, կոչ եմ անում բոլորին՝ անկախ տարիքից, սեռից ու կուսակցական պատկանելությունից, անպայման ներկա գտնվել հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին ու ապացուցել, որ մենք միասնական ենք: Միայն համախմբմամբ ու միասնականությամբ ենք կարող երկրում փոփոխությունների հասնել:
Արման Թաթոսյան. «Ուզում են վերարտադրվել և 2-ի փոխարեն կեղծել մեկ համապետական ընտրություն»
Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, «Երիտասարդական կառավարություն» նախագծի մամուլի պատասխանատու Արման Թաթոսյանի հետ
–Հոկտեմբերի 10–ին՝ 18։00–ին, Ազատության հրապարակում ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» հրավիրած հանրահավաքը զուտ կուսակցակա՞ն միջոցառում է։ Ի՞նչ մասնակցություն պետք է ունենա հասարակությունն այդ հանրահավաքին։
–Ձեր թվարկած կուսակցությունները հանրահավաքի նախաձեռնողներն են, բայց, բնականաբար, հանրահավաքն ինքնին նպատակ ունի մեկ վայրում հավաքել հանրության այն հատվածին, որը դժգոհ է այսօր երկրում տիրող իրավիճակից, իսկ դժգոհ են գրեթե բոլորն անխտի՛ր, նույնիսկ իշխանության շատ ներկայացուցիչներ, որովհետև եթե իրենք այսօր քիչ թե շատ լավ են ապրում, ապա նրանց ընկերներն ու բարեկամները, միևնույնն է, արտագաղթում են, միևնույնն է, երկրում կան կոռուպցիա, անարդարություն ու խիստ բևեռացված երկու խավ, իսկ միջինը չկա ու չկա: Այնպես որ, հանրահավաքը բոլորի համար է, չի հետապնդում զուտ կուսակցական շահեր, ինչի ապացույցն է նաև այն փաստը, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» տարբեր ժամանակներում եղել են մրցակիցներ, իսկ այսօր միավորվել են մեկ գաղափարի շուրջ ու պատրաստ են առաջնորդել հասարակությանը դեպի նոր, դրական ու տեսանելի փոփոխություններ:
–Հանրահավաքին բարձրացվելու է նաև իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների անընդունելիության հարցը։ Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը Սահմանադրություն փոխելով։
–Այս հարցի պատասխանը թեպետ արդեն բազմիցս հնչել է տարբեր ամբիոններից ու անհատների կողմից, բայց հարկ եմ համարում ևս մեկ անգամ պնդել, որ սահմանադրական փոփոխություններն ունեն գլխավորապես մեկ նպատակ՝ վերարտադրվել ավելի հեշտ ճանապարհով, 2-ի փոխարեն անցկացնել ու կեղծել մեկ համապետական ընտրություն, կազմել մեծամասնություն, դարձյալ զբաղեցնել բոլոր բարձրագույն պաշտոնները, ընդ որում՝ այլևս առանց ներկայիս Սահմանադրությամբ ամրագրված ժամկետային արգելքների, իսկ սա նշանակում է ևս մի քանի տարի ապրել ներկայիս կամ գուցե ավելի վատ պայմաններում, ինչին ոչ հասարակությունը, ոչ էլ վերոնշյալ քաղաքական ուժերը պատրաստ չեն և թույլ չեն տա: Ի վերջո, Սահմանադրությունը մեղավոր չէ, որ նրանում գրված դրույթներն անտեսվում են իշխանության ներկայացուցիչների կողմից, ովքեր այսօր իրենց տնտեսական ու քաղաքական ձախողումները փորձում են բարդել Սահմանադրության անկատարությամբ, մինչդեռ թե՛ 1995թ. ընդունված Սահմանադրության և թե՛ 2005թ. բարեփոխված Սահմանադրության պայմաններում երկրում հնարավոր է եղել կայունություն ու աճ գրանցել:
–Հնարավո՞ր է՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը վերածվի իշխանափոխության ալիքի. ի՞նչ է դրա համար անհրաժեշտ։
–Այս հարցի պատասխանը ես, իհարկե, չունեմ, բայց, ինչպես ասում են, «երբեք մի ասա երբեք»: Ամեն ինչ կախված է հասարակության համախմբումից ու դրան հաջորդող՝ իշխանությունների գործողություններից: Կարծում եմ՝ իշխանություններն իրենք էլ են հասկանում և տեսնում, որ դանակը հասել է ոսկորին, բայց երկարատև պաշտոնավարումից, ատկատային մեխանզիմները կատարելագործելուց հետո, հավանաբար, կաբինետներից ու աթոռներից բաժանվելու որոշումը հեշտ չի տրվում: Նրանց նկատմամբ անվստահությունն արդեն այն մակարդակի է հասել, որ նույնիսկ որևէ դրական քայլի դեպքում ժողովուրդը հայտնի անկեդոտի նման սկսում է մտածել, թե որտեղ են իրենց «գցում»: Ես՝ որպես ՀՀ երիտասարդ քաղաքացի, ով հավատում է մեր պետության ապագային ու ոչ թե պատերի տակ կամ խոհանոցում դժգոհում է, այլ պատրաստ է մասնակիցը դառնալ սպասվելիք փոփոխություններին, կոչ եմ անում բոլորին՝ անկախ տարիքից, սեռից ու կուսակցական պատկանելությունից, անպայման ներկա գտնվել հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին ու ապացուցել, որ մենք միասնական ենք: Միայն համախմբմամբ ու միասնականությամբ ենք կարող երկրում փոփոխությունների հասնել:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը