Մենք, ներքոստորագրյալներս, խորապես մտահոգված ենք Հայոց հողի կանչով, ֆրանսիական բարեկեցիկ կյանքը պատերազմական Արցախով փոխարինած ու Հայրենիքին նվիրված հայորդու, սփյուռքահայ, Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկի՝ Սարգիս Հացպանյանի հայրենիքում անհեթեթ բանտարկության կապակցությամբ: Հինազուրկ և անհասկանալի է ու նաև անհերքելի փաստ է, որ Արցախի ազատամարտիկին, երկու անչափահաս երեխաների հորը, շինծու «քրեական» մեղադրանքով ազատազրկել են։ Զայրացուցիչ է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ ՊԲ կեցվածքը, որոնք հայտարարում են իբր իրենց արխիվներում Հացպանյանի ազատամարտիկ լինելու հանգամանքը հաստատող փաստեր չկան: Եթե այդպես է, խորհուրդ ենք տալիս դիտելու ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի մտերիմների՝ ազատամարտիկի անձնական արխիվից հավաքած արցախյան պատերազմին Հացպանյանի ունեցած ավանդը փաստող տեսագրություններով վերջերս պատրաստված ամբողջական ֆիլմը, ուր ներկայացված է, թե ինչպես է Հացպանյանը իր տեսախցիկով վավերագրել Արցախի պաշտպանության համար մղված ռազմական գործողությունները և նա հանդես է գալիս որպես ազատամարտիկ՝ Քելբաջարի օպերացիայի ու Մարտակերտի պաշտպանական մարտերի ժամանակ: Սարգիս Հացպանյանը բոլոր վճռական ազատամարտերի ժամանակ իր տեսախցիկով եղել է «Ազատագրական բանակի» (Լեոնիդ Ազգալդյանի եւ Վլադիմիր Բալայանի ջոկատի, որի անդամ էր նաեւ Հացպանյանը) հետ: Պահանջում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի համաներման օրենքը տարածվի Ս. Հացպանյանի վրա, քանի որ նա իսկապես մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին և Հացպանյանին իրոք ճանաչող եւ իրեն հարգող ոչ մի մարդ դա չի կարող ուրանալ... Պահանջում ենք օր առաջ ազատ տեսնել Սարգիս Հացպանյանին:
Գևորգ Խռլոպյան - դոկտոր պրոֆեսոր
Բարսեղ Քարթալյան - հասարակական գործիչ
Արա Գասպարյան - բժիշկ
Հովհաննես կարաբեկյան - ճարտարապետ
Լևոն Մկրտչյան - կինոռեժիսյոր
Արա Դեվկունց - նկարիչ
Հակն Վահան - ճարտարապետ
Հրաչ Ֆռունջյան - ռեժիսյոր
Հրանտ Թումասյան -ազատամարտիկ
Գրիգոր Էքսմեջյան - հնչյունային ռեժիսյոր
Նունե Ավետիսյան -«Բարև» հեռուտատեսային ժամ
Խաչատուր Խոդիկյան - հասարակական գործիչ
Անահիտ Մարտիրոսյան -«Ժամանակ» լրատվական ծրագիր
Աիդա Պողոսյան - բանաստեղծուհի
Արմեն Բարսեղյան - «Տեսակետ» հեռուտատեսային ժամ
Ռուդիկ Հովսեփյան - «Վարագույր» հեռուստաժամ
Հովհաննես Բալայան - «Քաջ Նազար» պարբերական և հեռուստաժամ
Արմեն Ոսկերչյան - «Պետություն և Իրավունք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
Վլադիմիր Կարապետյան 2-րդ աշխարհամարտի վետերան
Աշոտ Կարապետյան - Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս
Ի պաշտպանություն Սարգիս Հացպանյանի

Էդուրադ Քալաջյան - «AMGA» հեռուստատեսության տնօրեն
Հյուբի Խաչատրյան - հոգեբանության գիտությունների թեկնածու
«Հիմա» երիտասարդական կազմակերպություն, ք. Ֆրեզնո, Կալիֆորնիա