Շավարշ Քոչարյանի ղեկավարած «Ազգային ժողովրդավարական կուսակցությունը» կողմ է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին
-Մենք դրական ենք վերաբերում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացին։ Մեր կուսակցական ծրագրային դիրքորոշման մեջ ընդհանրապես գրված է, որ հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում՝ առանց նախապայմանների, և դա էլ հիմա կա, իսկ ինչ վերաբերում է մանր նյուանսներին, դրանց մասին ոչինչ չեմ կարող ասել,-«7օր»-ի հետ զրույցում գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը՝ ասել է «Ազգային ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ Դուստրիկ Մխիթարյանը։
Այն հարցին, թե արդյո՞ք Հանրային քննարկումներին կուսակցությունը մասնակցելու է, նա ասել է՝ այո։
-Մենք ընդգրկված ենք ոչ միայն կուսակցական կառույցներում, այլ նաև Հանրային խորհրդում, և մեր կուսակցականները մասնակցելու են քննարկումներին,-նշել է նա։

7or.am