Կատալոնիայի խորհրդարանը հանրաքվե անցկացնելու օրենք է ընդունել
Կատալոնիա ինքնավար շրջանի խորհրդարանն ուրբաթ երեկոյան հավանություն է տվել Իսպանիայից անկախանալու հանրաքվե անցկացնելու օինագծին։ 106 պատգամավոր կողմ է քվեարկել, 28–ը՝ դեմ, ձեռնպահ չկա։
Կատալոնյան իշխանությունների կարծիքով նոր օրենքն իրավական հիմք կստեղծի համազգային հարցում անցկացնել ինքնավարության հետագա կարգավիճակի վերաբերյալ՝ չնայած Իսպանիայի իշխանությունների և երկրի սահմանադարական դատարանի՝ հանրաքվեի անցկացումն անօրինական համարելու մասին որոշմանը։
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին Կատալոնիայում պետք է անկախության հանրաքվե անցկացվի, որն իսպանական իշխանությունն անօրինական է համարում։