ՀՀ իշխանությունները հրապարակել են հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ընդհանուր սահմանի բացման և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաստորագրված փաստաթղթերի փաթեթը: Հանրությանը հավաստիացվում է , որ փաստաթղթերը չեն պարունակում որևէ նախապայման:
Իրականությունը սակայն բոլորովին այլ է: Նախաստորագրված բոլոր փաստաթղթերում քողարկված ձևով առկա են մեր պետության և ժողովրդի համար խիստ վտանգավոր թուրքական նախապայմանները: Ըստ էության.
ճանաչվում է հայ - թուրքական ներկա սահմանը՝ վերահաստատելով երկկողմանի նախկին պարտավորությունները: Այսինքն՝ անուղղակիորեն կատարվում է Կարսի պայմանագիրը ճանաչելու թուրքական պահանջը:
հայ-թուրքական պատմական հարթության երկխոսություն սկսելու, այդ թվում՝ արխիվներն ուսումնասիրելու ենթահանձնաժողովի ձևավորման դրույթով վտանգ է ստեղծվում կատարելու թուրքական հաջորդ նախապայմանը ՝ Ցեղասպանության փաստը քննարկման առարկա դարձնելու դրույթը:
թուրք բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններով սահմանի բացումը փոխկապակցվում է Արցախի հարցում առաջընթաց արձանագրելու հետ, որը թուրքական կողմի պատկերացմամբ ենթադրում է ազատագրված տարածքները վերադարձնելու և Ադերբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու դրույթը:
Հայրենակիցնե′ ր
Դեմ չլինելով սահմանը բացելու և հարաբերությունները հաստատելու քաղաքականությանը, վճռական ոչ ասենք սերունդների իրավունքը ոտնահարող, մեր պետության և ժողովրդի անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող քողարկված նախապայմաններին ՝ պահանջելով արմատական փոփոխության ենթարկել նախաստորագրված փաթեթը:
ՀՅԴ հայտարարություն
ՀՀ իշխանությունները հրապարակել են հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ընդհանուր սահմանի բացման և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաստորագրված փաստաթղթերի փաթեթը: Հանրությանը հավաստիացվում է , որ փաստաթղթերը չեն պարունակում որևէ նախապայման:
Իրականությունը սակայն բոլորովին այլ է: Նախաստորագրված բոլոր փաստաթղթերում քողարկված ձևով առկա են մեր պետության և ժողովրդի համար խիստ վտանգավոր թուրքական նախապայմանները: Ըստ էության.
Հայրենակիցնե′ ր
Դեմ չլինելով սահմանը բացելու և հարաբերությունները հաստատելու քաղաքականությանը, վճռական ոչ ասենք սերունդների իրավունքը ոտնահարող, մեր պետության և ժողովրդի անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող քողարկված նախապայմաններին ՝ պահանջելով արմատական փոփոխության ենթարկել նախաստորագրված փաթեթը:
ՀՅԴ Գերագույն Մարմին