Լրահոս

12.09.2009 15:14


Գնդակոծությունների փաստերը չեն համապատասխանում իրականությանը

Սյունիքի մարզի Վահրավար սահմանամերձ գյուղում տեղի ունեցած անասունների կորստի դեպքի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ որոշ ԶԼՄ-ների հաղորդագրությունների մեջ նշված գնդակոծությունների փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Անասունների կորստի դեպք իրականում տեղի ունեցել է, և տարածաշրջանի զինվորական ղեկավարությունը ներկայումս քայլեր է ձեռնարկում դրանց գտնվելու վայրը պարզելու և վերադարձնելու ուղղությամբ:

ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

 

 

Այս խորագրի վերջին նյութերը