Զոյա Թադևոսյան. «Նրանք փախչում են. այսպես է գործում այս վարչությունը»
Ըստ «Ժառանգություն» կուսակցության վարչության հեռացված անդամ Զոյա Թադևոսյանի՝ «Ժառանգության» վարչությունը «Ստալինյան տրոյկայի» ոճով է գործում՝ շարունակում է գաղտնի գործելաոճը։
-Նրանք գաղտնի հրավիրել են մեծ խորհուրդ։ Ընդ որում, չգիտեմ՝ դրան ովքեր են մասնակցելու։ Նրանք փախչում են. այսպես է գործում այս վարչությունը։ Խորհրդի անդամները, որոնք շրջաններում են, ընդհանրապես տեղեկացված չեն, որ խորհուրդ է լինելու։ Ես զրուցել եմ մարդկանց հետ։ Բացի դրանից, խորհուրդը կազմված է 41 մարդուց, և եթե 21+1 հավաքվեն, նոր այդ խորհուրդն իրավասու կլինի։ Բայց նրանք կարող են հավաքել կուսակցության հետ կապ չունեցող մարդկանց. փակ դռների ետևում ով գիտի՝ ինչ կանեն, և կկանգնեն ու կասեն, թե խորհուրդը նույնպես կայացրեց միակ իմաստուն որոշումը,-նշել է նա։
«7օր»-ի հետ զրույցում «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ճշգրտել է, որ վաղը տեղի է ունենալու ոչ թե մեծ խորհուրդ, այլ մեծ խորհրդի ակտիվների նիստ։ Իսկ այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ ոչ բոլորին են տեղեկացրել այդ նիստի մասին, նա պատասխանել է. «Ես ցանկություն չունեմ մեկնաբանել Զոյա Թադևոսյանի ապատեղեկատվությունը կամ դրա մասին խոսել»։

7or.am