Լրահոս

12.09.2009 13:37


Վրաստանը հանդես է եկել ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնից զրկելու առաջարկով

Վրաստանը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի քննարկմանն է ներկայացրել կազմակերպության աշնանային նստաշրջանում Ռուսաստանին ձայնից զրկելու առաջարկը։ Վրաց պատգամավոր Դավիդ Դարչիաշվիլին նշել է, որ արդեն հավաքվել է 20 ստորագրություն, ինչը պահանջվում է կանոնակարգով։ Առաջին անգամ Վրաստանը ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու փորձ էր արել ռուս-վրացական պատերազմից հետո, սակայն Ռուսաստանին հաջողվեց պաշտպանել իր շահերը։ Այս անգամ Վրաստանի հիմնավորումները կայանում են նրանում, թե Ռուսաստանը ոչ միայն չի կատարել ԵԽԽՎ պահանջները, այլև տարածաշրջանում սրել է իրավիճակը։

Ըստ «kavkazweb.net»–ի

Այս խորագրի վերջին նյութերը