Վարդան Դևրիկյան. «Կեղտաջրի նման բանակի հրամանատարության վրա շպրտվում է, թե դուք սադիստ եք, ծեծող...»
Մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով բանակային խնդիրներին՝ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, արցախյան պատերազմի մասնակից, մարտական խաչի շքանշանակիր Վարդան Դևրիկյանն ասել է, թե չի կարելի մի քանի մասնավոր դեպքերն ընդհանրացնել ողջ բանակի վրա։
-Ոչ ոք չի ասում, թե զորամասում եղած որևէ փաստ պետք է կոծկել, իրականությունը վարդագույն ներկայացնել, սակայն մի կարևոր հարց կա՝ թե փաստերն ինչքանո՞վ են ընդհանրական։ Հասարակական գիտակցության մեջ այն, ինչ աստիճանաբար ձևավորվում է որպես հրամանատարի կերպար, որքանո՞վ է համապատասխանում իրականությանը։ Այդպիսի կերպարի ստեղծումն արդյոք նպաստո՞ւմ է մեր բանակի առողջացմանը, թե՞ հակառակը՝ վատ հետևանքներ է ունենում։ Եթե որևէ մեկն ինձ անընդհատ ասի՝ դու մուրացկան ես, բոմժ ես, հանցագործ ես, ակամայից կկոմպլեքսավովեմ ու կընկնեմ այդ հոգեվիճակի մեջ,-ասել է նա։
Ըստ Վարդան Դևրիկյանի՝ հիմա կեղտաջրի նման բանակի հրամանատարության վրա շպրտվում է, թե նրանք սադիստ են, ծեծող, ինչը դառնություն է բերում առանց այն էլ առաջին գծում տեղի ունեցող դեպքերից ու եղանակից կոպտացած հրամանատարությանը։

7or.am